Ստամբուլում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների օրակարգում Ուկրաինան չի հիշատակվելու. Պետքարտուղարություն
Ուկրաինան չի հիշատակվելու հինգշաբթի օրը Ստամբուլում կայանալիք՝ Միացյալ Նահագների և Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպման օրակարգում, հայտարարել է հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան՝ հավելելով, որ հանդիպումը լինելու է համապատասխան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի վերաբերյալ բանակցությունների շուրջ, տեղեկացնում է Reuters-ը:
Նա հնշել է. «Հստակ լինելու համար նշենք, որ օրակարգում քաղաքական կամ անվտանգության հարցեր չկան։ Ուկրաինան օրակարգում ներառված չէ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ պատվիրակությունները, դրանց թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայում անցկացված բանակցությունների ժամանակ պայմանավորվել են սկսել քննարկումները երկու երկրների դեսպանատների անգործության պայմաններում:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի դիվանագետները կհանդիպեն փետրվարի 27-ին Ստամբուլում՝ քննարկելու համար երկու երկրների դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրները։