կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստամբուլում ռումբ տեղադրած կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել

Ստամբուլում ռումբ տեղադրած կնոջը ոստիկանությունը բերման է ենթարկել

Ստամբուլի հանրահայտ Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում ռումբ դրած անձը ձերբակալվել է, ենթադրաբար, նա առնչություն ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ, որին Անկարան ահաբեկչական է համարում: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն:

«Ավելի վաղ ձերբակալվել էր 21 մարդ։ Այն մարդը, ով ռումբ է դրել, ձերբակալվել է։ Մոտ ժամանակներս նրանք, ովքեր մեզ պատճառել են այդ ցավը,  մի քանի անգամ ավելի մեծ ցավ կզգան»,- նրա խոսքը մեջբերում է հեռուստաալիքը ։

Նա նաեւ պատմել է, որ 81 տուժածներից 50-ը դուրս են գրվել հիվանդանոցներից, 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, երկուսը ՝ ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվել Էր վեց զոհվածների մասին ։

Ստամբուլի Բեյօղլու շրջանում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ժամը 16: 20-ի սահմաններում: Իսթիքլալ փողոցը, որտեղ դա տեղի է ունեցել, հետիոտնային է և զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված վայրերից մեկն է: Այն ամբողջությամբ փակվել է, ինչպես նաև փակվել է մոտակայքում գտնվող Թաքսիմ մզկիթը ։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքով՝ տեսահսկման խցիկների նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է կինը ավելի քան 40 րոպե նստած մնացել նստարանին, այնուհետեւ կանգնել է պայթյունից մեկ կամ երկու րոպե առաջ՝ պայուսակը կամ պոլիէթիլենային տոպրակը թողնելով։ «Երկու վարկած կա։ Կամ այդ տոպրակում եղել է մեխանիզմ, որն ինքն իրեն է պայթել, կամ ինչ-որ մեկը պայթեցրել է այն հեռահար»։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ ռումբը կին է տեղադրել։ Նա նաեւ հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած այն մասին, որ այդ միջադեպը ահաբեկչություն է ։ Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը հայտարարել է տեղական ԶԼՄ-ների կողմից պայթյունի հեռարձակումն արգելելու մասին: Այնուամենայնիվ, համացանցում հայտնվել են պայթյունի ենթադրյալ մեղավորի պատկերները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: