երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ ոստիկանության՝ հարձակվողներից երեքը վնասազերծվել է: Նրանցից երկուսը սպանվել է, մեկը՝ ձերբակալվել: Վիրավորվել է նաև երկու ոստիկան:

Հաղորդվում է, որ երեք կասկածյալ փորձել է մտնել շենք, որի յոթերորդ հարկում Իսրայելի հյուպատոսությունն է: Jerusalem Post-ի աղբյուրները հայտնել են, որ հյուպատոսությունը փակվել է ավելի քան երկու տարի առաջ, և հրաձգության պահին այնտեղ աշխատակիցներ չեն եղել: Հարևանությամբ գործում են նաև թուրքական խոշոր բանկերի գրասենյակներ:

Ոստիկանությունը պարզել է հարձակվողների ինքնությունը՝ հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Մուստաֆա Չիֆթչին: Նշվում է, որ նրանցից մեկը կապված է «կրոնը չարաշահող կազմակերպության» հետ, իսկ երկրորդը թմրանյութերի գործով դատվածություն ունի: Հարձակվողներից երկուսը եղբայրներ են։ Նախարարը հավելել է, որ իրենք Ստամբուլ են ժամանել Իզմիթից՝ վարձակալած մեքենայով։

  • Կիսվել: