չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ստամբուլում բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների ձերբակալել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Ստամբուլում բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների ձերբակալել Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ոստիկանությունը շարունակում է տարբեր մեղադրանքներով ձերբակալել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով ձերբակալել է բողոքի ակցիայի մասնակիցներից 41 անձի։

Բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մասնակիցներ են ձերբակալվել տարբեր պատճառաբանություններով։

Նշենք, որ մարտի 19–ի առավոտյան ոստիկանները կաշառակերության եւ հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ Դրանից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը արգելել է քաղաքում ցանկացած տիպի բողոքի միջոցառումները։

  • Կիսվել: