Ստամբուլում ավարտվել են 6,5 ժամ ռուս-ամերիկյան բանակցությունները
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական պատվիրակությունների բանակցությունները, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։
Նշվում է, հանդիպումը տևել է 6,5 ժամ, այն անցկացվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Կանադայում ՌԴ նախկին դեսպան, արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Նրա ամերիկյան գործընկերն է եղել պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Կուլտերը։
Քննարկման թեմաներից մեկը եղել է դեսպանատների աշխատանքի լիարժեք վերականգնումը։
Բանակցություններից հետո կողմերը մամուլի համար հայտարարություններ չեն արել։
Հաղորդվում է, որ մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ արդյունքների մասին տեղեկատվությունը «այսպես թե այնպես կտրամադրվի»։