հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի

Չորեքշաբթի թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է ավելի քան 11%-ով՝ հասնելով ռեկորդային նվազագույնի, Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման մասին տեղեկատվության ֆոնին։

Մեկ դոլարը վաճառվել է 41,1 լիրայով։ Borsa Istanbul 100 ֆոնդային ինդեքսն էլ ընկել է 6,9%-ով, ինչի պատճառով բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել է:

Bloomberg-ը գրում է, որ կիրակի նախատեսվում էր հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալված Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու առաջադրել Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունից։

  • Կիսվել: