հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստամբուլի քաղաքապետարանի կայքում «Կեղծիք և ճշմարտություն» վերնագրով գրառում է հրապարակվել

Ստամբուլի քաղաքապետարանի կայքում «Կեղծիք և ճշմարտություն» վերնագրով գրառում է հրապարակվել

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, «Ժողովրդահանրապետական»  (ԺՀԿ-CHP) կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո իր սոցիալական կայքում և Ստամբուլի քաղաքապետարանի էջում հրապարակում է արվել «Կեղծիք և ճշմարտություն» վերնագրով։

- Հերքվել են այն լուրերը, իբրև թե Իմամօղլուն ապրում է շքեղության մեջ և նրան կալանավորել են ապօրինի շահույթով գնած թանկարժեք վիլլայում։

- Հերքվել է նաև այն լուրը, ըստ որի՝ ապօրինի տենդերներ/ մրցույթներ են արվել և որոշ մարդկանց տրվել են հատուկ աշխատատեղեր ու այդ  նախագծերը կամ չեն ավարտվել, կամ կիսատ են մնացել։

- Նշվում է, որ իրականությանը չի համապասխանում նաև ահաբեկչական կազմակերպություններին օժանդակելու վերաբերյալ լուրերը։

- Իրականությանը նաև չի համապաստխանում այն լուրը, իբև թե Իմամօղլուն շանտաժի  է ենթարկել գործարարներին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

  • Կիսվել: