չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ԱՄՆ-ը կարող է օբյեկտներ կառուցել Վրաստանում եւ Հայաստանում՝ ի աջակցություն իր «պաշտպանական գործունեության»

ԱՄՆ-ը կարող է օբյեկտներ կառուցել Վրաստանում եւ Հայաստանում՝ ի աջակցություն իր «պաշտպանական գործունեության»

Միացյալ Նահանգները չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը՝ ի աջակցություն իր "պաշտպանական գործունեությանը»։ Այս մասին ասված է ցամաքային զորքերի Ամերիկյան ինժեներային կորպուսի հրապարակած նախնական փաստաթղթերում, փոխանցում է RT-ն։

Ըստ փաստաթղթում տեղ գտած տվյալներից՝ ամերիկյան կողմը մտադիր է երկու առանձին պայմանագիր կնքել այն ընկերությունների հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել նոր օբյեկտների նախագծմանը եւ շինարարությանը, ինչպես նաեւ Վրաստանի եւ Հայաստանի տարածքում հին օբյեկտների վերականգնմանն ու սպասարկմանը "ի պաշտպանություն Միացյալ Նահանգների պաշտպանական գործունեության»:

Հստակեցվում է, որ ենթադրյալ պայմանագրերից յուրաքանչյուրը "առաջին հերթին վերաբերելու է շենքերի շինարարությանը, նախագծմանը, վերակառուցմանը, ճանապարհների վերանորոգմանը» եւ այլն:

Նախնական տվյալներով՝ համապատասխան համաձայնագրերի շրջանակում աշխատանքների ընդհանուր արժեքը կարող է կազմել 45 մլն դոլար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: