«Sputnik Ադրբեջան» գործակալությունը կրկին բացել է իր ներկայացուցչությունը Բաքվում
Sputnik Ադրբեջան գործակալությունը կրկին բացել է իր ներկայացուցչությունը Բաքվում։ Ավելի վաղ լրատվամիջոցի հեռարձակումն ու հավատարմագրումը չեղյալ էր հայտարարվել ադրբեջանի կողմից՝ Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին:
Բաքուն լրատվամիջոցի փակումը պատճառաբանել էր նրանով, որ պարբերականը խախտել է սահմանված կանոնները և դուրս է եկել թույլատրված գործունեության շրջանակներից:


