Սպիտակ տունը հաստատել է. Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, կրկին կմեկնեն Պակիստան՝ իրանական պատվիրակության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ վարելու համար։ Դրա մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Իրանցիներն իրենք են դիմել նրանց՝ այդ հանդիպումն անցկացնելու խնդրանքով»,- հավաստիացրել է նա։
Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես պատրաստ է մեկնել Պակիստան։
Այսօր ավելի վաղ ամերիկացի պաշտոնյան Reuters գործակալությանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները, շուտով կմեկնեն Պակիստան՝ Իրանի արտգործնախարարի հետ բանակցություններ վարելու համար։


