ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը չի օգնել ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ ԱՄՆ-ին. Զելենսկի

Սպիտակ տանը տեղի ունեցած վեճը չի օգնել ո՛չ Ուկրաինային, ո՛չ էլ ԱՄՆ-ին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն Ուկրաինային էր պետք, սակայն, առաջացած վեճը ոչ մի կողմի համար օգուտ չբերեց։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Daily Wire-ին տված հարցազրույցում։

«Մենք շատ հարցեր ունեինք քննարկելու։ Մենք ունեցել ենք տարբեր հանդիպումներ՝ արդյունավետ և, կասեի, ավելի փիլիսոփայական՝ մեր կյանքի տարբեր փուլերում, այդ թվում՝ հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Օվալաձև աշխատասենյակում հանդիպումը (վեճը) չի օգնել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Միացյալ Նահանգներին», - նշել է Զելենսկին։

Նա հավելել է, որ իր կարծիքով, երբ Ուկրաինան և Միացյալ Նահանգները նման հանդիպում են անցկացնում, կողմերը պետք է «լույս բերեն ժողովրդին»։ Մասնավորապես՝ ցույց տալ այն ուղին, որի մասին արդեն խոսել է Ուկրաինայի առաջնորդը՝ պատերազմի ավարտի ուղին։

  • Կիսվել: