կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը. Պուտինը հանդես է եկել ելույթով

Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը. Պուտինը հանդես է եկել ելույթով

Մոսկվայի ընտրյալ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը հանդիսավոր արարողության ժամանակ, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլովան Սոբյանինին է հանձնել Մոսկվայի քաղաքապետի վկայականն ու քաղաքի նշանը։ Դրանից հետո քաղաքապետը համարում է պաշտոնն ստանձնած։ Սոբյանինը հավաքել էր մոսկվացիների ձայների 76,39 տոկոսը։

Նա Մոսկվայի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2010թ. հոկտեմբերից։ 2013թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է քաղաքապետ արտահերթ ընտրություններում, 2018թ. սեպտեմբերի 9-ին վերընտրվել է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոբյանինի երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ Սոբյանինի բարձր ցուցանիշն ընտրություններում համոզչորեն ապացուցում է մոսկվացիների լայն աջակցության մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայում հետեւողականորեն ստեղծվում է առաջադեմ եւ հարմարավետ միջավայր, Մոսկվան շոշափելիորեն առաջ է անցնում համաշխարհային շատ մայրաքաղաքներից»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Մոսկվայի իշխանությունները հատուկ ուշադրություն են հատակացնում «հատուկ գործողության» մարտիկների աջակցմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: