Սլովենիան ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե կանցկացնի
Ես ռուսամետ հայացքներ չունեմ, միայն սլովենամետ։ Մենք պնդում ենք, որ Սլովենիան պետք է իր քաղաքականությունը վարի անկախ և ինքնիշխան, հայտարարել է Սլովենիայի խորհրդարանի նախագահ Զորան Ստևանովիչը։
«Մենք պետք է համագործակցենք աշխարհի բոլոր երկրների, հատկապես գերտերությունների հետ, սակայն այդ համագործակցությունը ենթակայություն չպետք է նշանակի։ Լավ հարաբերություններ բոլորի հետ, սակայն սոսկ Սլովենիայի շահերից ելնելով։
Մենք ժողովրդին խոստացանք ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել, և այդ հանրաքվեն կանցկացնենք»,- նշել է նա։


