Սլովակիան այլևս չի արգելափակի ՌԴ–ի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, եթե նավթի մատակարարումները կայուն լինեն
Սլովակիան այլևս չի արգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունումը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները կայուն լինեն։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։
«Ես հանձնարարել եմ Բրյուսելում ԵՄ-ում մեր մշտական ներկայացուցչին չարգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման գրավոր ընթացակարգը, եթե նավթի մատակարարումները շարունակվեն անխափան և համաձայնեցված ծավալներով», - գրել է նա Facebook-ում։
Նախկինում հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, ինչպես նաև Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը։ Որոշումների վերջնական հաստատումը, ինչպես սպասվում է, տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ գրավոր ընթացակարգով։


