ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սխալ է ասել, թե հայերը Ղարաբաղից հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով

Սխալ է ասել, թե հայերը Ղարաբաղից հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով․ Լավրով

Հայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երբ ստորագրվել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու և Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչող փաստաթուղթը, դրանում ոչինչ չէր ասվում Ադրբեջանում հայ ազգային փոքրամասնության հատուկ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։

 

Այս պարագայում, ըստ Լավրովի, սխալ է ասել, թե հայերն այնտեղից հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով։

«Ես իսկապես կցանկանայի այս պատասխանը եզրափակել սկզբում ասածովս։ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ Ռուսաստանը արել է Հայաստանի անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ եղել է և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ Հուսով եմ, որ նա շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծ քննարկում ունենալ՝ առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են մեր արևմտյան չարակամները»,- ընդգծել է Լավրովը։

  • Կիսվել: