Սկանդինավյան երկրները միավորում են իրենց ռազմական ռեսուրսները Ռուսաստանի պատճառով. WSJ
Սկանդինավյան երկրները միավորում են իրենց ռազմական ռեսուրսները՝ Ռուսաստանին հակազդելու համար, գրում է The Wall Street Journal-ը (WSJ):
Պարբերականի համաձայն՝ Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան վերջերս միավորել են իրենց ուժերը՝ «դիմակայելու ինչպես ռուսական ագրեսիային, այնպես էլ Սպիտակ տան անվտանգության անորոշ երաշխիքներին»։ 2024 թվականին Հյուսիսային պաշտպանական համագործակցության շրջանակներում այս պետություններն ուրվագծել են ընդհանուր պաշտպանության հայեցակարգ մինչև 2030 թվականը, իսկ մեկ տարի առաջ ստեղծել էին համատեղ օդային հրամանատարություն։
«1400-ական թվականներին Կալմարի միությունից հետո առաջին անգամ սկանդինավյան երկրները վարում են միասնական անվտանգության քաղաքականություն։ Նրանք գիտակցել են իրենց ռազմական համագործակցությունը խորացնելու կարևորությունը, ինչը չենք տեսել արդեն մի քանի դար»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը»:
Ավելի վաղ Դանիայի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Պետեր Բոյսենը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է 2025 թվականի ամռանը զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ մարզումների համար: