չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը

Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը

Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր»-Ծղուկ հատվածում, ՀՀ պետբյուջեի միջոցներով շարունակվում է միջին նորոգումը։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 13,4կմ է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
 
Հանրապետության տարբեր մարզերում նույնպես ընթանում են պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքներ։ Դրանք իրականացվում են ճանապարհների տեխնիկական վիճակի բարելավման, երթևեկության անվտանգության բարձրացման նպատակով։
 

  • Կիսվել: