հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սիրիայում քրդերի ինքնավարության հարցն արդիական չէ. Ֆիդան

Սիրիայում քրդերի ինքնավարության հարցն արդիական չէ. Ֆիդան

Թուրքիան ոչ մի նշան չի տեսնում, որ Սիրիայի ղեկավարությունը զիջումներ է անում քրդական ինքնավարության հարցում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ ինքնավարության գաղափարն արդիական և արդյունավետ չէ:

Երբ դուք ստեղծում եք ինքնավար գոտի, դուք արդեն սկսում եք այլ կերպ վերաբերվել այդ խմբին՝ այն առանձնացնելով ընդհանուր համատեքստից։ Դա միայն խորացնում է բաժանումը, այլ ոչ թե լուծում խնդիրը: Ինձ միշտ զարմացրել է, որ տարիներ շարունակ որոշ քաղաքական ուժեր, հատկապես քրդերը, զարգացրել են հռետորաբանություն, որը փաստացի քրդերին փոքրամասնություն է դարձնում: Ես երբեք չեմ հասկացել, թե դա ինչ օգուտ է բերում հենց քրդերին։ Եթե մենք խոսում ենք հավասար իրավունքների մասին, ապա խոսքը պետք է լինի բոլորի համար հավասար հնարավորությունների մասին, այլ ոչ թե հատուկ կարգավիճակներով առանձին անկլավներ ստեղծելու մասին»,- նշելէ Ֆիդանը։

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները պետք է զգան որպես ընդհանուր հասարակության մի մաս՝ ունենալով հավասար հնարավորություններ և բարեկեցություն, այլ ոչ թե արհեստականորեն առանձնացված լինեն առանձին միավորումում:

  • Կիսվել: