Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագություններն անընդունելի են. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Սիրիայում խաղաղ բնակչության դեմ իրականացված վայրագություններն անընդունելի են։ Բնակչության պաշտպանությունը պետք է երաշխավորված լինի: Այդ մասին X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Այս հանցագործությունների մեղավորները չեն կարող անպատիժ մնալ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի զինված ուժերի ու նախկին նախագահ Բաշար Ասադի համակիրների միջև բախումների հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել: