հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին Մակրոնն իմացել է Թվիթերից

Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին Մակրոնն իմացել է Թվիթերից

«Ես, ինչպես բոլորը, Թվիթերի տեղեկություններից եմ իմացել, որ ԱՄՆ-ն որոշել է իր զորքերը դուրս բերել եւ ազատել գոտին։ Եվ ես հասկանում եմ, որ ՆԱՏՕ-ի մեկ այլ պետություն որոշել է գրոհել նրանց դեմ, ովքեր եղել են միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի տարածաշրջանային գործընկերը»,-Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ խոսելով Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Միևնույն ժամանակ Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներ են։

«Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կոպիտ սխալն է տարածաշրջանում,-ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա նշել է, որ վերջին օրերի իրադարձությունների պատճառով իրենց հեղինակությունը զգալիորեն նվազել է գործընկերների շրջանում, որոնք իրենց հետ պայքարում են: Ըստ նրա՝ սա նաև հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի գործառնությունը:

«Ուստի կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հավաքվել եւ համախմբել մեր գործողությունները. Առնվազն երեք եվրոպական երկիր (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) եւ Թուրքիան»,-նշել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։

  • Կիսվել: