Սիրիայի հարցով Իրանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը ողջունել է այդ երկրում ազգային երկխոսության մեկնարկը
ԻԻՀ ԱԳ նախարարի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը, ողջունելով այդ երկրում ազգային երկխոսութեան գործընթացի մեկնարկը, հայտարարել է, որ Սիրիայի ներկայիս քաղաքական զարգացումները կարևոր են Իրանի համար։
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ սիրիական բոլոր խմբերի ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին երկրի առանցքային հարցերի շուրջ:
Ըստ ամփոփիչ հայտարարության՝ հանդիպմանն ընդգծվել է Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանումն իր բոլոր տարածքների նկատմամբ և մերժվել երկիրը մասնատելու ցանկացած ծրագիր։ Հանդիպման մասնակիցները դատապարտել են Սիրիայի տարածքի դեմ Իսրայելի ագրեսիան՝ այն որակելով երկրի ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտում։
Վկայակոչելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի ԱԳ նախարարի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին ասել է․ «Սիրիայի ներկայիս քաղաքական զարգացումները, անշուշտ, կարևոր են Իրանի համար»։
Ռաուֆ Շեյբանին ասել է, որ Իրանը Սիրիայի նոր կառավարիչների այս գործողությունը համարում է ճիշտ ուղղությամբ արված քայլ, հատկապես հաշվի առնելով, որ հայտարարության կետերը, հատկապես Սիոնիստական ռեժիմի բռնազավթումը հնարավորինս շուտ դադարեցնելու անհրաժեշտությունն ըդնգծող կետն արտացոլում են նոր Սիրիայի հրատապ կարիքն ու անհրաժեշտությունը։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հույս է հայտնել, որ Սիրիայում ազգային երկխոսության հանդիպումը կարող է ընդգրկել հասարակության ավելի լայն շրջանակներ, և որ այդ բանակցությունների արդյունքները առավելագույն օգուտ կբերեն սիրիացիներին:
2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայիզինված ընդդիմադիր խմբավորումները ռազմական գործողություններ սկսեցին Հալեպի հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ նպատակ ունենալով տապալել Բաշար Ասադին։ Ռազմական գործողություններից 11 տասնմեկ օր անց՝ դեկտեմբերի 8-ին, զինված խմբավորումները հայտարարեցին Դամասկոսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և Ասադի հեռանալու մասին։