ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Սիրիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա 14 տարվա դադարից հետո

Սիրիայի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա 14 տարվա դադարից հետո

Հունվարի 15-ին Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան  ալ-Շիբանին կմեկնի Թուրքիա։ Իր այցի մասին նա թուրքերեն գրառում է արել  սոցցանցում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Նոր Սիրիան ներկայացնելու համար վաղը մենք մեր առաջին պաշտոնական այցը կկատարենք Թուրքիայի Հանրապետություն։ Երկիր, որը 14 տարի երբեք չի թողել Սիրիայի ժողովրդին»,- նշել է Սիրիայի արտգործնախարարը։

Այցի շրջանակներում ալ-Շիբանին և պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ազգային հետախուզության ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

Հիշեցնենք, որ Ասադ Հասան  ալ-Շիբանին բարձրագույն կրթություն է ստացել Թուրքիայում։ Նա ուսանել է Ստամբուլի «Սաբահաթթին Զայիմ» համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

  • Կիսվել: