Սիրիական բանակը փակել է ճանապարհները Տարտուս եւ Լաթաքիա նահանգներում
Սիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ գործող անվտանգության ուժերը փակել են դեպի ափամերձ Տարտուս և Լաթաքիա նահանգներ տանող ճանապարհները, որտեղ մարտի 6-ից զինված բախումներ են տեղի ունենում երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հետ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ զինվորականները «վերականգնել են վերահսկողությունը այն տարածքների մեծ մասի վրա, որտեղ գործել են նախկին ռեժիմի կողմնակիցները»։
Ճանապարհի փակումը նպատակ ունի «կանխարգելել հնարավոր հանցագործությունները» տեղում և «կայունացնել իրավիճակը նշված տարածաշրջանում»։ Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիայի նոր իշխանություններն արդեն ստեղծել են «հատուկ կոմիտե, որը կքննի վերջին ռազմական գործողության ընթացքում իշխանության չարաշահման դեպքերը», և բոլոր կասկածյալների գործերը կքննարկվեն տրիբունալի կողմից։
Աղբյուրն ընդգծել է, որ Սիրիայի նոր իշխանություններն արդեն ստեղծել են «հատուկ կոմիտե, որը կքննի վերջին ռազմական գործողության ընթացքում իշխանության չարաշահման դեպքերը», և բոլոր կասկածյալների գործերը կքննարկվեն տրիբունալի կողմից։