չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Սիրիացի ուսանողներն ուսուցում կստանան թուրքական ռազմական դպրոցներում

Սիրիացի ուսանողներն ուսուցում կստանան թուրքական ռազմական դպրոցներում

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել է, որ 49 սիրիացի ուսանողներ կսկսեն ուսուցում ստանալ թուրքական ռազմական դպրոցներում։

Աքթուրքը նշել է, որ այդ ծրագիրն իրականացվում է երկու երկրների միջև սույն թվականի օգոսոսի 13-ին կնքված «Կրթության և խորհրդատվության համատեղ փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում։ Սիրիացի ուսանողներից 10-ը կրթություն կստանան ցամաքային զորքերում, 18-ը՝ ռազմածովային ուժերում, իսկ 21-ը՝ ռազմաօդային ուժերում։

  • Կիսվել: