կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի աչքից. Իրանի ԱԳՆ

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում Իրանի աչքից. Իրանի ԱԳՆ

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերից որևէ մեկը չի վրիպում  Իրանի Իսլամական Հանրապետության աչքից: Այս մասին «Թվիթեր»-ում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։

 Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետևում է իսրայելական ռեժիմի յուրաքանչյուր տարածաշրջանային շարժմանը։

Նրա խոսքով՝ իսրայելական ռեժիմը հուսալի չէ, և սիոնիստների պայքարը տարածաշրջանում իրենց ներկայությունն ընդլայնելու համար չի օգնի վերականգնել կեղծ ռեժիմի ներքին խարխլված հիմքը:

«Սիոնիստական ռեժիմն ատելի է աշխարհի ազգերի կողմից և ապագա չի ունենա»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: