ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սիմոնյանն ու Քյոսայանը գաղտնի մուլտիմիլիոնատերեր են. Նավալնիի բացահայտումը (տեսանյութ)

Սիմոնյանն ու Քյոսայանը գաղտնի մուլտիմիլիոնատերեր են. Նավալնիի բացահայտումը (տեսանյութ)

Ալեքսեյ Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տեղեկություններ է ներկայացրել ռուսական RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եկամուտների մասին։

Ալեքսեյ Նավալնու հիմնադրամը հետաքննություն է հրապարակել Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քյոսայանի եկամուտների մասին՝ Սիմոնյանի մասին նշելով. «Ոչ միայն կուղբ է եփել, այլ նաեւ դարձել է մուլտիմիլիոնատեր»։

Հրապարակված անոնսային տեսանյութում նշվում է, որ չնայած այն բանին, որ Սիմոնյանի ստեղծագործական գործունեության եւ բազմամյա պետական ծառայության վրա անհնար է չծիծաղել, սակայն Սիմոնյանն ու Քյոսայանը, ինչպես պարզվել է, գաղտնի մուլտիմիլիոնատերեր են։

 RT ալիքը, ըստ անոնսի, ոչ ոք չի դիտում, եւ որոշակի վիճակագրություն ապահովելու համար յութուբյան ալիքում նյութերը «պտտեցվում» են։ Տեսանյութում նրան անվանում են ամենաանտաղանդ լրագրողներից մեկը։ Սիմոնյանի թվիթերյան էջը մշտական կատակների եւ ծաղրի առարկա են դառնում։ Սիմոնյանը խոստովանել է, որ սիրում է ուտել եփված կուղբ, ինչը դարձել է մեմ համացանցում, իսկ նրան են սկսել են անվանել «կուղբակեր»։

Այսպես առաջ էր, իսկ հիմա, տեսանյութի համաձայն, նրան կարելի է համարել պետական միջոցների հափշտակման իսկական հանճար։

Հետաքննությունը ամփոփված է 40 րոպեանոց տեսանյութում, որտեղ ներկայացված են Մարգարիտա Սիմոնյանի եւ Տիգրան Քյոսայանի եկամուտները, որոնք ստացվում են «Միջազգային պիլորամա» ծրագրից, պետական մարմիններին PR ծառայությունների մատուցումից եւ փողերի լվացման մեխանիզմներ հորինելուց։

Տեսանյութում ասվում է նաև, որ ուշագրավ է, որ ամուսինները ոչնչից չեն վախենում եւ այդ միջոցները պահում են ռուսական «Խնայբանկում»։

  • Կիսվել: