երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Շվեդիայում սպանել են Ղուրանն այրած տղամարդուն

Շվեդիայում սպանել են Ղուրանն այրած տղամարդուն

Շվեդիայում սպանել են Ղուրանն այրած Սալվան Մոմիկային։ Տեղեկությունը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ի ուշ երեկոյան Ստոկհոլմի մոտակայքում գտնվող Սյոդերտելյեում:
Հարևանները կրակոցների ձայներ են լսել և ոստիկանություն կանչել։
Ոստիկանությունից հայտնել են, որ բնակարանում հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի։
Սալվան Մոմիկան 2018 թվականին Իրաքից մեկնել էր Շվեդիա, որտեղ երեք տարվա կացության իրավունք էր ստացել։ Նա հանրությանը հայտնի դարձավ 2023 թվականի ամռանը, երբ մի քանի անգամ հրապարակավ Ղուրան այրեց։ Նրա գործողությունները բուռն արձագանք առաջացրին Շվեդիայի սահմաններից դուրս։
Ստոկհոլմում Ղուրանի այրման ակցիաներից հետո ազգային հիմքով ատելություն հրահրելու համար 2024 թվականի օգոստոսին Շվեդիայի դատախազությունը մեղադրանք առաջադրեց Մոմիկային և ևս մեկ տղամարդու։
Նրա դատավճիռը պետք է կայացվեր հունվարի 30-ին։

  • Կիսվել: