ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Շվեդիան Ռուսաստանից եկող նավ է ձերբակալել

Շվեդիան Ռուսաստանից եկող նավ է ձերբակալել

Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը բարձրացել է Hui Yuan բեռնատար նավի վրա, որը Պանամայի դրոշի տակ շարժվում էր Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստից դեպի Իսպանիայի Լաս Պալմաս, տեղեկացնում է The Insider-ը:

Նշվում է, որ նավը ձերբակալվել է բնապահպանական օրենսդրության խախտման կասկածանքով։ Նավի կապիտանը հարցաքննվել է և խոստովանել, որ անզգուշությամբ թափոններ է լցրել ծովը, հայտնել է ավագ դատախազ Հոկան Անդերսոնը։

Իրավապահները մտադիր են կիրառել 50 օրական տուգանք՝ յուրաքանչյուրը 500 կրոն (մոտ 2.7 հազար դոլար)։

Հաղորդվում է նաև, որ Hui Yuan բալկերը Ստոկհոլմը չի կապում ռուսական «ստվերային նավատորմի» հետ:

  • Կիսվել: