հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Շուրջ 42 000 լիտր նավթամթերք է թափվել Համբուրգի նավահանգստից ոչ հեռու

Շուրջ 42 000 լիտր նավթամթերք է թափվել Համբուրգի նավահանգստից ոչ հեռու

Առնվազն 42 000 լիտր նավթամթերք է թափվել Համբուրգի կոնտեյներային նավահանգստից ոչ հեռու գտնվող ջրանցքում: Այդ մասին հաղորդել է Bold պարբերականը՝ հղում անելով հրշեջներին։

Էլբայի վրա բնապահպանական աղետը կանխելու համար մարտի 2-ի ուշ երեկոյան տեղում աշխատում էին հրշեջները, գետի հսկողությամբ զբաղվող ոստիկանությունը և շրջակա միջավայրի պահպանության տեղական մարմինների ներկայացուցիչները:

Նավթամթերքի տարածումը տեղի է ունեցել ընկերության տարածքում գտնվող պահեստարանից, որը մասնագիտացած է նավթի թորման հեղուկ մնացորդների հավաքման, տեղափոխման և պահպանման մեջ: Գետում նավթամթերքի թափվելու պատճառները դեռևս անհայտ են։

Աղտոտվել է ավելի քան 90 000 խմ ջուր։ Վթարային ծառայությունները փորձում են կանխել աղտոտված ջրի խառնվելը Էլբայի հիմնական հոսքին՝ լողացող նավթային արգելափակոցների օգնությամբ։ Իրավիճակը վերահսկելու գործողությանը ներգրավված է նաև ոստիկանական ուղղաթիռ։

 

  • Կիսվել: