երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Շշշ, բանալիները ծաղկամանի տակ են. Ինչպես են Իրանի դեսպանատներն արձագանքել Թրամփին

Շշշ, բանալիները ծաղկամանի տակ են. Ինչպես են Իրանի դեսպանատներն արձագանքել Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ սպառնալից ոճով պահանջել է բացել Հորմուզի նեղուցը՝ հակառակ դեպքում Իրանին դժոխք է  խոստացել։

«Երեքշաբթի օրը Իրանում կլինի և՛ էլեկտրակայանի, և՛ կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի եղել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում»,-նշել է նա սոցիալական ցանցի իր էջում։

Ինչպես երևում է արձագանքներից, նրա սպառնալիքը Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունները լուրջ չեն ընդունել։

Զիմբաբվեում Իրանի դեսպանությունը կիսել է Թրամփի գրառումն ու մեկնաբանել.

«Մենք կորցրել ենք բանալիները»;

Միտքը շարունակել է Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպանատունն ու նշել.

«Շշշ... բանալիները ծաղկամանի տակ են։ Բայց մենք դուռը բացում ենք միայն ընկերների համար»։

  • Կիսվել: