կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան լիակատար վերահսկողության տակ վերցնելու մասին

Շոյգուն Պուտինին զեկուցել է Ավդեևկան լիակատար վերահսկողության տակ վերցնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ուկրաինայի Զինված ուժերի հզոր պաշտպանական հանգույցը՝ Ավդեևկա քաղաքն ամբողջությամբ հսկողության տակ վերցնելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ազատագրվել է 31,75 քառ.կմ տարածք։

«Ուկրաինացի զինյալները լքել են Ավդեևկան՝ թողնելով սպառազինություն և ռազմական տեխնիկա։

Ներկայումս անցկացվում են քաղաքը գրոհայիններից վերջնականապես մաքրելու, Ավդեևկայի կոմբինատում հաստատված ուկրաինական ստորաբաժանումների շրջափակման միջոցառումներ։ Ավդեևկայի ազատագրումը հնարավորություն ընձեռեց առաջնագիծը պաշտպանել Կիևի հանցավոր ռեժիմի ահաբեկչական հարձակումներից»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: