հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Շնորհակալություն, Ամերիկա. Թրամփի հետ բանավեճից հետո Զելենսկիի առաջին գրառումը

Շնորհակալություն, Ամերիկա. Թրամփի հետ բանավեճից հետո Զելենսկիի առաջին գրառումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել:

«Շնորհակալությու՛ն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար։ Շնորհակալություն Դոնալդ Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք հենց դրա համար»,- նշել է նա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկի-Թրամփ հանդիպումը շատ թեժ է անցել, վիճաբանություն է սկսվել նրանց միջև, երբ Զելենսկին ընդհատել է Թրամփին ու սկսել հակադարձել նրան, ինչը զայրացրել է նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսին։

  • Կիսվել: