Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի․ Թրամփը հայտնել է, որ խոսել է Պուտինի հետ
Երեկ շատ լավ և արդյունավետ բանակցություններ ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ: Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կավարտվի։ Այս մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
"Այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջապատված են ռուսական զորքերով և գտնվում են շատ վատ ու խոցելի վիճակում։
Ես նախագահ Պուտինին խնդրեցի խնայել նրանց կյանքը։ Դա սարսափելի կոտորած է լինելու, որը չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Աստված օրհնի նրանց բոլորին",- գրել է նա: