հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Շատ արդյունավետ այց էր Պակիստան, մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապե՞ս լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը. Իրանի ԱԳՆ

Շատ արդյունավետ այց էր Պակիստան, մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապե՞ս լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը. Իրանի ԱԳՆ

Շատ արդյունավետ այց էր Պակիստան, որի եղբայրական ջանքերը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, մենք բարձր ենք գնահատում: Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

՛՛Ես ներկայացրի Իրանի դիրքորոշումը Իրանի դեմ պատերազմի վերջնական ավարտի գործնական շրջանակի վերաբերյալ։

Մնում է տեսնել, թե արդյոք ԱՄՆ-ն իսկապե՞ս լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ են սպասվում ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Այսօր Պակիստան էր մեկնել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Քիչ առաջ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ինքը չեղարկել է իր հատուկ բանագնացների այցը Պակիստան:

՛՛Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ։ Իրանցիների ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն, այդ թվում՝ իրենք։ Նաև՝ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, նրանք ոչինչ չունեն։ Եթե ուզում են խոսել, միակ բանը, որ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է՛՛,-սոցցանցի իր էջումգրել է Թրամփը:

 

  • Կիսվել: