չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ

Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Ռուսաստանցի նախարարը Անկարա է ժամանել փետրվարի 23-ին, այցից մի քանի օր առաջ նա արդեն հանդիպել էր Ֆիդանի հետ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի եւ Սիրիայի շուրջ բանակցային գործընթացը՝ թուրքական կողմի՝ ուկրաինական կարգավորման հարցով գագանաժողով ընդունելու պատրաստակամության ֆոնին, ԱՄՆ մասնակցությամբ, գրել է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, այցը տեղի է ունենում Դամասկոսի նոր իշխանությունների հետ կապեր հաստատելու Մոսկվայի ցանկության ֆոնին, մինչդեռ Թուրքիան, Բաշար Ասադի հեռանալուց հետո, ավելի սերտ կապեր ունի սիրիական կողմի հետ։

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հանդիպումներում հիմնականում երկու հարց է քննարկվելու՝ Սիրիան եւ ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Թուրքական Hürriyet թերթի իրազեկ աղբյուրը, հիշեցնելով 2022թ. մարտին Ստամբուլում հակամարտող ռուս եւ ուկրաինական կողմերին ընդունելու փաստը, նշել է, որ այս անգամ Անկարան կփորձի կողմերի միջեւ միջնորդի դեր ստանձնել։ Թուրքական կողմը մտադիր է նաեւ իր ներդրումն առաջարկել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ տեղի ունենալիք գործընթացում։

 

 

 

  • Կիսվել: