երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սերդյուկովը պատմել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների առաջադրանքների մասին

Սերդյուկովը պատմել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների առաջադրանքների մասին

Կոլեկտիվ խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանի տարածքում, կիրակի օրը հայտարարել է նրանց հրամանատար, ռուսական բանակի գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ներկայումս խաղաղապահ ուժերի ստորաբաժանումներն առաջադրանքներ են կատարում՝ կարեւոր ռազմական, պետական եւ սոցիալապես նշանակալի օբյեկտները Ալմաթի քաղաքում եւ հարակից տարածքներում պաշտպանելու համար»,- ասել է նա Ղազախստանի ՊՆ ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սուլթան Գամալետդինովի հետ համատեղ ճեպազրույցում։

Սերդյուկովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին կազմակերպչական հարցերի օպերատիվ լուծման համար եւ նշել է, որ ստորաբաժանումները կիրականացնեն առաջադրանքներ՝ մինչեւ հանրապետությունում իրավիճակի ամբողջական կայունացումը։

  • Կիսվել: