Սերբիան զարմացնում և հիասթափեցնում է. ՌԴ-ն դատապարտել Է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու հարցում
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը դատապարտել է Սերբիայի դիրքորոշումը երրորդ երկրներին զենք վաճառելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել էր, որ Սերբիան մտադիր չէ արդարանալ Ադրբեջանին, Կիպրոսին և ԱՄէ-ին սպառազինություն մատակարարելու համար:
Սերբիայի վարչապետ Միլոշ Վուկչևիչն էլ հայտարարել էր, որ սերբական ընկերություններին արգելված չէ զինամթերք վաճառել երրորդ երկրներին:
Ռուսական կողմը, սակայն, դա անբարոյականություն է համարում: «Ես չեմ հավատում, որ սերբերը չգիտեն, թե ուր է գնում այդ սպառազինությունը։ Իհարկե, նրանք հասկանում են, որ իրենց վաճառած զինամթերքը հասնում է Ուկրաինա։ Դա ինձ զարմացնում և հիասթափեցնում է, քանի որ սերբերը մեր եղբայրներն են»,- նշել է Ջաբարովը և հավելել. «Մենք այս թեմայով աղմուկ չենք բարձրացնի։ Սերբերը պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն դուր գալ արևմտյան երկրներին, միևնույն է, Եվրամիության համար նրանք օտար են լինելու»:


