կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սերբիան կդառնա Ադրբեջանի նոր գործընկերը Եվրոպայում գազի շուկայի դիվերսիֆիկացման գործում

Սերբիան կդառնա Ադրբեջանի նոր գործընկերը Եվրոպայում գազի շուկայի դիվերսիֆիկացման գործում

Ադրբեջանի եւ Սերբիայի միջեւ կնքվել են համագործակցության փաստաթղթեր բնական գազի ոլորտում։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Х սոցցանցում տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նշվել է, որ մոտ 400 մլն խորանարդ մետր ամենամյա մատակարարումների արդյունքում Սերբիան կդառնա Ադրբեջանի նոր գործընկերը Եվրոպայում գազի շուկայի դիվերսիֆիկացման հարցում։

Սերբական կողմից փաստաթղթերը ստորագրել է լեռնահանքային արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Խանդանովիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: