ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան 9 ժամ

Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունները շարունակվում են ավելի քան 9 ժամ

Կարճատև դադարից հետո Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շարունակել են իրենց հանդիպումը Սաուդյան Արաբիայում, որը տևել է ավելի քան ինը ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի աղբյուրը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ խորհրդակցությունների թեման լինելու է սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերսկսումը։ Նման պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատել է, որ պատվիրակությունները կենտրոնանալու են Սև ծովում ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրի վրա։ Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կքննարկեն հրադադարի վերիֆիկացիային, խաղաղապահ զորախմբին, տարածքների պատկանելիությանն առնչվող հարցեր։

 

  • Կիսվել: