հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Սաուդյան Արաբիան ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

Սաուդյան Արաբիան ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և խաղաղության շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը կհանգեցնի կայունության և բարգավաճման նոր փուլի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության X-ի էջում կատարված գրառման մեջ:

Նախարարությունը վերահաստատել է Սաուդյան Արաբիայի աջակցությունն այն ամենին, ինչը կամրապնդի միջազգային անվտանգությունն ու կայունությունը և կապահովի զարգացման և բարգավաճման համար նպաստավոր պայմաններ։

  • Կիսվել: