չորեքշաբթի, ապրիլ 9
9 / 4 / 2025
Սարքերը տեղադրվել են միջուկային սուզանավերը լրտեսելու համար. Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին

Սարքերը տեղադրվել են միջուկային սուզանավերը լրտեսելու համար. Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին

Բրիտանացի զինվորականները երկիրը շրջապատող ջրերում հայտնաբերել են ռուսաստանյան սենսորներ, որոնք, նրանց կարծիքով, փորձում էին լրտեսել իրենց ատոմային սուզանավերը: Այս մասին տեղեկացնում է The Sunday Times-ը։

Նշվում է, որ թագավորական նավատորմը հայտնաբերել է մի քանի սարք, որոնք տեղադրված են եղել ծովի հատակին, իսկ մի քանիսը ափ են դուրս եկել։ Զինվորականները և հետախուզության ղեկավարները կարծում են, որ դրանք տեղադրվել են միջուկային հրթիռներ կրող բրիտանական չորս սուզանավերի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար:

«Կասկած չկա, որ Ատլանտյան օվկիանոսում պատերազմ է մոլեգնում: Սա կատվի և մկան խաղ է, որը շարունակվում է սառը պատերազմի ավարտից ի վեր և այժմ կրկին թեժանում է»,-The Sunday Times թերթի հետ զրույցում ասել է բրիտանացի բարձրաստիճան զինվորականներից մեկը:

  • Կիսվել: