Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել
Օզոնի լոգիստիկ կենտրոնը Սամարայի մարզում հրդեհվել է օգոստոսի 22-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Այսօր Սամարայի մարզում Օզոնի լոգիստիկ կենտրոնը վնասվել է ԱԹՍ հարձակման հետևանքով՝ պահեստում հրդեհ է բռնկվել։ Բոլոր համակարգերը բնականոն աշխատել են, և մենք րոպեների ընթացքում տարհանել ենք ավելի քան 500 աշխատակցի։ Սակայն, ցավոք, կան զոհեր»,-ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։
Ընկերությունը պարզաբանել է, որ օբյեկտի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։ Պահեստով անցնող լոգիստիկ երթուղիները չեղարկվել են։ Արտադրանքի հոսքերը կվերաբաշխվեն ցանցային այլ օբյեկտների միջև։



