Սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո» և «Կալուգա» օդանավակայանների շահագործման մեջ
Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի «Վնուկովո» և «Կալուգա» օդանավակայանի շահագործման մեջ, ասել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել հետևյալ օդանավակայանների շահագործման վրա. «Վնուկովո»՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06:13-ից, «Կալուգա»՝ Մոսկվայի ժամանակով 05:25-ից»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում և չեն ուղարկում թռիչքներ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը ենթարկվել են անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման, որի հետևանքով երեք մարդ զոհվել էր, մոտ 20-ը վիրավորվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում 91 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Ընդհանուր առմամբ այդ գիշեր 337 անօդաչու թռչող սարք է խոցվել։