հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սադիստական հաճույք»․ հրապարակվել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի վայրագությունների մասին անկախ լրագրողների գիրքը

«Սադիստական հաճույք»․ հրապարակվել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի վայրագությունների մասին անկախ լրագրողների գիրքը

Հրապարակվել է Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ վայրագությունների մասին անկախ լրագրողների գիրքը՝ «Սադիստական հաճույք» վերտառությամբ։

Գրքում զետեղված են անկախ լրագրողների՝ պատերազմի մասին պատմող փաստավավերագրական նյութեր, կտտանքների մասին իրական պատմություններ, որոնց ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել են Արցախի հայ զինվորներն ու քաղաքացիական բնակչությունը:

Մասնավորապես, պատմվում է այն տանջանքների մասին, որոնց ենթարկվել են 14 հայ զինվորներ և քաղաքացիական անձինք՝ գտնվելով Ադրբեջանում գերության մեջ։

Գրքում ներկայացված են նաև պատմական տվյալներ ղարաբաղյան հակամարտության ծագման մասին, այն մասին, թե ինչպես ժամանակին Ստալինի կամայական որոշմամբ Արցախը, որը մինչ այդ Ադրբեջանի մաս չէր կազմում, փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին: Իսկ հետագայում Հանրապետությունն ինքնորոշվել է ԽՍՀՄ բոլոր օրենքներին ու Սահմանադրությանը համապատասխան՝ մյուս միութենական սուբյեկտների հետ միասին։ Փաստեր կան նաև Արցախյան առաջին պատերազմի և դրա արդյունքների մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: