Սաակաշվիլին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման գործով: Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսությունը։
Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին Սահակաշվիլին պետական միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը և կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին պետական միջոցների զեղծարարության մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին: Գլխավոր դատախազության տվյալներով 9 մլն լարիի (ավելի քան 3,2 մլն դոլար) գումարի զգալի մասը ծախսվել է 2009-2012 թվականներին քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես՝ «օտարերկրացի խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների, ինչպես նաև պերճանքի առարկաների ձեռքբերման, արտասահմանյան ուղևորությունների ընթացքում զբոսանավերի և ինքնաթիռների վարձակալության, ուղեկցող անձանց վարձատրման համար»։