Սա է գլխավորը՝ չկորցնել մեր բարեկամությունը. Զելեսկին՝ իր ու Թրամփի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Սպիտակ տանը Թրամփի հետ վիճաբանությունից հետո ելույթ է ունեցել ամերիկյան հեռուստատեսությամբ:
Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես շատ շնորհակալ եմ Ամերիկայի ժողովրդին՝ աջակցության համար: Դուք մեզ շատ օգնեցիք հենց սկզբից… դուք օգնեցիք մեզ գոյատեւել»:
Զելենսկին նաեւ խոստովանել է, որ Թրամփի հետ հանրային վեճը «լավ չէր», բայց թվում էր, թե վստահ է, որ իր հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ կարող են վերականգնվել։
«Ես ուղղակի ուզում եմ լինել ազնիվ, եւ ես պարզապես ցանկանում եմ, որ մեր գործընկերները կարգավորեն իրավիճակը, եւ ես ուզում եմ այն ճիշտ կարգավորել: Մեզ համար սա է գլխավորը՝ չկորցնել մեր բարեկամությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։