Սա դեռ ժողովրդավարության ավարտ չէ. Սալոմե Զուրաբիշվիլին` ցույցերի հանգեցրած ծրագրի տապալման մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանի կողմից համամասնական ընտրակարգի անցնելու մասին կառավարության ծրագրի տապալումը ժողովրդավարության ավարտ չէ:
Նշենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից այս բարեփոխումների ընդունման տապալման պատճառով:
Երկրի նախագահը հայտարարել է. «Մեր հասարակությունն արդեն հոգնել է անդադար ճգնաժամերից և սկանդալներից: Նրան պետք է տեսնել նախաձեռնություններ, ոչ թե վիրավորական ճիչեր: Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին մենք պետք է ապահովենք ժողովրդի ազատ կամքն ու ընտրությունը: Հասարակությունն ավելի շահագրգռված է տեսնել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը: Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ սա անհաղթահարելի դժվարություն է կամ ժողովրդավարության ավարտ»: