չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Rutube–ում հերքել են Թուրքիայում ծառայության արգելափակման մասին տվյալները

Rutube–ում հերքել են Թուրքիայում ծառայության արգելափակման մասին տվյալները

Թուրքիայի տարածքում Rutube վիդեոհոսթինգի արգելափակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է RT-ն` վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
 
Ծառայությունից վստահեցրել են, որ կայքը երկրում շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են, որ հոսթինգի ծառայությունների խափանումները կարող են պայմանավորված լինել տեղական պրովայդերների անկայուն աշխատանքի առանձնահատկություններով:
 
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Թուրքիայում Rutube-ն արգելափակվել է «երկրում արգելված շահումով խաղերի գովազդի» պատճառով, որոնք կարող են օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման համար:

  • Կիսվել: