հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուսթավելին փակ է. բողոքի ակցիայի 112-րդ օրը Թբիլիսիում

Ռուսթավելին փակ է. բողոքի ակցիայի 112-րդ օրը Թբիլիսիում

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է. ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան, գրում է aliq.ge-ն:

Բողոքի 112-րդ օրը ցուցարարները հավաքվել են օրենսդիր մարմնի մոտ անփոփոխ պահանջներով՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածներին։

Ցուցարարները իրենց հետ բերել են տարբեր բովանդակությամբ պաստառներ և Վրաստանի ու Եվրամիության դրոշներ։

Զուգահեռաբար ուսանողները ևս բողոքի ցույց են անցկացրել կրթության նախարարության մոտ, որտեղից ավելի ուշ երթով շարժվել են Ռուսթավելիի պողոտա և միացել խորհրդարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիային։

 

  • Կիսվել: