Ռուսաստանը վառելիքի շուկան կկարգավորի ներմուծման հաշվին․ Նովակ
Ռուսաստանը ներքին վառելիքի շուկան կկարգավորի ներմուծման հաշվին, որի ծավալները կախված կլինեն դեֆիցիտի հետ կապված իրավիճակից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի երկրորդ փուլում, տեղեկացնում է ТАСС-ը։
Նովակնշել է, որ ներմուծվող մատակարարումների ծավալը ժամանակավոր բնույթ կկրի և կփոխվի՝ կախված ներքին շուկայի պահանջներից։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ռուսաստանն արդեն սկսել է վառելիք ներմուծել՝ ներքին շուկան հագեցնելու համար։ ՌԴ կառավարությունը նաև դիզելային վառելիքի վրա տարածել է ներմուծման դեմպֆերի մեխանիզմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստեղծի դրա ներմուծման լրացուցիչ խթաններ։



